Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Էրդողանը բացահայտ միջամտում է Բուլղարիայի քաղաքականությանը

Էրդողանը բացահայտ միջամտում է Բուլղարիայի քաղաքականությանը
20.12.2020 | 16:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» բուլղարական քաղաքական կուսակցության (հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը) միջոցով բացահայտորեն միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին, հաղորդում է Euractiv-ը: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Էրդողանի կապերը հայտնվել են ուշադրության կենտրոնում այն հաղորդագրություններից հետո, թե ԵՄ-ի դեկտեմբերի սկզբի գագաթաժողովում Բուլղարիան փորձել է սահմանափակել Թուրքիայի դեմ պատժամիջոցները։


Euractiv-ը հայտնել է, որ Բուլղարիայի միջամտությունը տեղի է ունեցել, երբ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» կուսակցությանն ուղղված տեսաուղերձում գովել է Բորիսովին։ Կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանում ունի 25 պատգամավոր և աջակցություն է ցուցաբերել Բորիսովին նրա կառավարման կրիտիկական պահերին, հաղորդում է թերթը։ «Կուսակցության համաժողովում Էրդողանի ելույթը նշանակալի էր։ «Իրավունքի և ազատության շարժումն» ընդդիմություն է, բայց նրանք ունեն կառավարության վրա ազդելու լծակներ, և նրանք, ակնհայտորեն, դրանք օգտագործում են»,- ասել է նախկին ԱԳ նախարար Իվայլո Կալֆինը:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ